top of page

«Լա՞վ են գործերը». Տիգրան Ավինյանն ու Աղվան Հովսեփյանը Ապարանում ջերմ զրուցում են

May 28, 2025
1 min read

Ապարանում Հանրապետության տոնակատարության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ջերմ զրույցի էր բռնվել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, որի դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրված։

«Լա՞վ են գործերը»,– հետաքրքրվեց Ավինյանը։

Ավելի ուշ, երբ լրագրողները այս մասին նրան հարց ուղղեցին՝ հիշեցնելով, այդ քրեական գործերի մասին, Երեւանի քաղաքապետն ասաց. «Ես անկեղծ ասած նմանատիպ գործերով նույնիսկ չեմ հետաքրքրվում և մանրամասները չգիտեմ։ Պարոն Հովսեփյանին այստեղ եմ հանդիպել առաջին անգամ 2018 թվականին և բարևել ենք իրար, այսօր էլ»։

1/2967
bottom of page