top of page

Հաճախականության օգտագործման լիցենզիա են տվել ռադիոհեռարձակող ընկերությանը

  • May 27, 2025
  • 1 min read

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել․

«Մայիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը:

Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:

Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝

«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ - 97 միավոր

«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ  - 100 միավոր

«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ  - 94 միավոր

«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ  - 113 միավոր

Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։

Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար»։

1/2859
bottom of page