top of page

2,2 միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ են գողացել Գայի պողոտայի խանութներից

May 26, 2025
1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտերի խանութից գողություն էր կատարվել:

Համայնքային ոստիկանության Նոր Նոքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ: Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան, մութն ընկնելուց հետո:

Իրավապահների գործողությունների արդյունքում պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նոր Նորքի բաժին:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են»:

1/2967
bottom of page