Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ում իր ուղերձի ժամանակ հուզվել է՝ խոսելով պատերազմի եւ դրա հետեւանքով ընկերների կորստի մասին
- May 21, 2025
- 1 min read
«Միսս Աշխարհ 2025» միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանն այսօր իր ուղերձն է հղել աշխարհին. տեսանյութը տեղադրել է Miss Yerevan Production-ը, որին պատկանում են մրցույթում Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքները:
«Տիկնայք և պարոնայք։
Ես Ադրինե Աճեմյանն եմ և ներկայացնում եմ Հայաստանը։ Ինձ համար պատիվ է, որ հնարավորություն ունեմ կանգնելու այս միջազգային հարթակում։
Ես 19 տարեկան եմ ու արդեն աշխատում եմ կինոյի ասպարեզում։ Սա իմ մանկության երազանքն է եղել։ Արդեն որպես չափահաս անելով իմ առաջին քայլերը` ցանկանում եմ ցույց տալ ինձ նման աղջիկներին, որ երազանքները կատարվում են։
Իմ ուղերձն այն է, որ գեղեցկությունը միայն արտաքին տեսքը չէ։ Գեղեցկությունը նաև այն է, թե ինչ ես անում և ինչպես ես օգնում համայնքիդ։
13 տարեկանից ակտիվորեն մասնակցում եմ բարեգործական նախաձեռնությունների՝ աջակցելով Դաունի համախտանիշով, աուտիզմով երեխաներին, ինչպես նաև իմ մասնակցությունն եմ բերել քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկներին նվիրված միջոցառումների։
Ես ցանկանում եմ իմ կյանքը նվիրել այս կարևոր առաքելությանը։ Օգնել խնդիրներ ունեցող երեխաներին՝ սա եմ տեսնում որպես իմ կյանքի առաքելություն։




















