top of page

Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ ու ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-3 աստիճանով

  • Writer: Ani
    Ani
  • May 18
  • 1 min read

Հանրապետությունում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+11+13, ցերեկը՝ +21+23,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+19,

Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +16+19,

Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +18+22,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+24,

Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,

Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23։

1/2172
bottom of page