top of page

Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը. նա կարգալույծ է հռչակվել

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովիվ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը։

Տնօրինության համար հիմք են ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի դիմումը և Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Զավեն վարդապետ Յազիչյանի՝ հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքելու վերաբերյալ:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Յազիչյան ավազանի անունով:

1/2099
bottom of page