Միխայիլ Սահակաշվիլիին թթվասերի կոնտեյներով Վրաստան է ուղարկել Ուկրաինայի հետախուզական ծառայությունը․ Պապուաշվիլի
- Ani

- May 14
- 1 min read
Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստան է ուղարկել Ուկրաինայի հետախուզական ծառայությունը ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից երկու օր առաջ հեղափոխություն անելու նպատակով, այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուշավիլին։
«Ընտրություններից երկու օր առաջ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը Միխայիլ Սահակաշվիլիին թթվասերի կոնտեյների մեջ, գաղտնի ուղարկել է Վրաստան, նրա համար հեղափոխական գործընթացներ սկսելու սցենար էր պատրաստվել, որը պետք է իրագործվեր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ։
Փաստերի ժամանակագրությունը պահպանելու համար անհրաժեշտ է նաև նշել, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունների օգնությամբ Վրաստան գաղտնի ժամանելուց մի քանի օր առաջ Սահակաշվիլին շրջել է Բրյուսելի միջանցքներով և հանդիպումներ անցկացնել»,- ասել է Պապուաշվիլին։
Նա նշել է նաև, որ Սահակաշվիլու ձեռնարկած հեղափոխության փորձը տապալվել է, քանի որ Վրաստանի հատուկ ծառայությունները ընտրություններից մեկ օր առաջ ձերբակալել են նրան։






















