Հայտնաբերվել է Օմեգա-3-ի և Օմեգա-6-ի գործողության նոր առանձնահատկությունը
- Sep 27, 2025
- 1 min read

Օմեգա-3-ը և Օմեգա-6-ը վաղուց համարվում են առողջության «շինանյութեր», սակայն դրանց ազդեցությունը դուրս է գալիս սովորական պատկերացումների շրջանակից: Foods Հանդեսում հրապարակված ակնարկը ցույց է տալիս, որ այս ճարպաթթուների ճիշտ հարաբերակցությունն իջեցնում է տրիգլիցերիդների մակարդակը, աջակցում է սրտի և ուղեղի գործառույթին, նվազեցնում է դեպրեսիայի վտանգը և դանդաղեցնում է տարիքային հիվանդությունների զարգացումը՝ Ալցհայմերի հիվանդությունից մինչև քաղցկեղ:
Գիտնականները հիշեցնում են մեզ, որ օրգանիզմը չի կարող ինքնուրույն սինթեզել Օմեգա-3 և Օմեգա-6, ուստի դրանք պետք է ստացվեն սննդի կամ հավելումների միջոցով: Կարևոր է ոչ միայն սպառումը, այլև հավասարակշռությունը. Օմեգա-6-ի և Օմեգա-3-ի օպտիմալ հարաբերակցությունը 4:1-ից մինչև 1:1 է: Ժամանակակից արևմտյան սննդակարգը սովորաբար հակվում է դեպի Օմեգա-6-ը, ինչը կարող է սաստկացնել բորբոքային գործընթացները:
Ընդսմին, մասնագետները նշում են ձկան յուղի հավելումների ռիսկերը. դրանք կարող են պարունակել խառնուրդներ, մասնավորապես՝ մեթիլսնդիկ, կամ օքսիդանալ պահպանման ընթացքում՝ նվազեցնելով դրանց արդյունավետությունը: Ավելին, օմեգա-3-ը կարող է ուժեղացնել հակակոագուլյանտների և արյան ճնշման դեղամիջոցների ազդեցությունը, ուստի դրանք ընդունելուց առաջ լավ կլինի խորհրդակցել բժշկի հետ։
Հետազոտության գլխովոր եզրակացությունն այն է, որ օմեգա-3-ը և օմեգա-6-ը իսկապես ազդում են առողջության վրա՝ ուղեղի գործառույթից մինչև օրգանիզմում բորբոքման մակարդակը։ Սակայն օգուտի գաղտնիքը ոչ թե ընդունվող պարկուճների քանակն է, այլ հավասարակշռված սննդակարգը, հավելումների ճիշտ ընտրությունն ու շուկայի խիստ կարգավորումը։




















