top of page

Մրգաշատցին գոմում խոշոր չափերի թմրանյութ է թաքցրել

  • Writer: Ani
    Ani
  • Apr 3
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է թմրանյութ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը։ Գոմում հայտնաբերվել են ապակյա տարա և թղթյա փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր խոշոր չափերի։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփն ինքն է մշակել և պատրաստել թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։

1/2463
bottom of page