top of page

Գարեգին Բ-ին թույլ չեն տվել տեսակցել Միքայել Սրբազանին

  • Aug 15, 2025
  • 1 min read

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում. քննիչը մերժել է միջնորդությունը, դատական նիստի ժամանակ հայտնել է Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը։


«Մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը»,-ասել է պաշտպանը։


Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։

1/2590
bottom of page