top of page

Հրդեհ է բռնկվել Լուկաշին գյուղում․ կանխվել է դրա տարածումը դեպի մեղվի փեթակներ

  • Aug 3, 2025
  • 1 min read

Օգոստոսի 3-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել են շինության փայտե տանիքը, պատշգամբը և խոտածածկույթ։

Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից մեղվի փեթակներ:

1/2576
bottom of page