top of page

Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու. Փամբուխչյանը մանրամասել է

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքում գրել է․


«Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է:


Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:


15000*500=7,500,000։


Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»:

bottom of page