top of page

Տերը միշտ հաղթում է, հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով, սակայն չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում. Միքայել Սրբազան

  • Writer: Ani
    Ani
  • Aug 1
  • 1 min read

ree

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ...

Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:

Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:

Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում .... Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան*՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է !!!

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

31.07.2025թ., ապօրինի կալանավորման 35-րդ օր»,- ասվում է Միքայել Սրբազանի նամակում։

1/2423
bottom of page