top of page

Իրանի նախագահին զգուշացրել էին Ադրբեջան և բռնազավթված Ղարաբաղ այցի վտանգների մասին

  • Writer: Ani
    Ani
  • 3 days ago
  • 1 min read

Ոմանք ասում էին, որ այս ուղևորությունը (դեպի Ադրբեջան և Ադրբեջանի կողմից բռնազավթած Լեռնային Ղարաբաղ - խմբ․) կարող է վտանգներ պարունակել կամ ճանապարհին խնդիրներ կարող են առաջանալ, սակայն այն անվտանգ էր։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Hamshahri Online-ը։

Փեզեշքիանը պատմել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման մասին․ «Թուրքիայի նախագահի հետ զրույցը շատ լավ և կառուցողական էր, քննարկել ենք ինչպես տնտեսական հարցեր, այնպես էլ սիոնիստական ագրեսիայի հարցը։ Թուրքիայի նախագահը բացահայտ դատապարտել է սիոնիստական ռեժիմի ագրեսիան, և ապագա դիվանագիտական համակարգման շուրջ խորհրդակցություններ ենք անցկացրել»։

Իրանի նախագահը հավելել է․ «Ադրբեջանի նախագահի հետ զրույցը նույնպես անցել է դրական և բարեկամական մթնոլորտում, և տնտեսական ու տարածաշրջանային փոխգործակցության ոլորտում լավ եզրահանգումներ ենք արել»։


bottom of page