top of page

Կոտրել են ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները. Լուսանկարներ

Jun 19, 2025
1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել է, որ կոտրել են իր մեքենայի դիմապակին և հայելիները։

«Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։

Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,-գրել է նա։


1/2967
bottom of page