top of page

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

Jun 10, 2025
1 min read

Երեկ ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրանցից մեկը ՊԵԿ հարկային տեսուչ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 9-ին, ՊԵԿ հարկային տեսուչներ էին ձերբակալվել՝ տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով։

1/2967
bottom of page