top of page

Ավանում կրակոցներ են հնչել. վիրավորներ կան

Jun 10, 2025
1 min read

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել։ Մեկ հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ իրենք տեսել են ևս 1 քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել: 

1/2967
bottom of page