top of page

ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության մասին

Jun 7, 2025
1 min read

Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին:


ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:


«Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա:


Հավելենք՝ Կոմիտասի պողոտայի հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպանnւթյան կասկածանքով ձերբակալված կա։

1/2967
bottom of page