top of page

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Jul 24, 2025
1 min read

Երևանի գերեզմանատների ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագիրը մեկնարկել է Դավթաշենի գերեզմանատնից, որտեղ տնկվում են ճապոնական սոֆորա ծառատեսակի շուրջ 40 ծառեր: Դրանք չորադիմացկուն են և փոշեկլանիչ:  Ծրագիրը շարունակական է: Հաջորդիվ ընդգրկվելու են Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի, Շահումյանի գերեզմանատները: 

1/2967
bottom of page