top of page

Ժամը 17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է. ARCA

  • Jul 23, 2025
  • 1 min read

Ժամը 17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է, հայտնում է «Արմենիան քարդը»։

«Մեր տեխնիկական թիմը շարունակում է համակարգի մշտադիտարկումն ու ձեռնարկում քայլեր՝ հետագա խնդիրները կանխարգելելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք ըմբռնման համար»,– ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել էր Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ:


bottom of page