Coldplay-ի համերգին մեծ էկրանին բացահայտվել է խոշորագույն ընկերության տնօրենի և աշխատակցուհու սիրավեպը
- Jul 18, 2025
- 1 min read

Coldplay-ի համերգի ժամանակ պատահական բացահայտվել է, որ ամերիկյան Astronomer IT ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը սիրավեպ ունի իր ընկերության աշխատակցուհի Քրիստին Քեբոթիի հետ։
Տեսախցիկները մեծ էկրանին ֆիքսել են գրկախառնված զույգին։
«Նրանք կա՛մ սիրավեպ ունեն, կա՛մ շատ ամաչկոտ են», - բեմից նշել է Coldplay-ի վոկալիստ Քրիս Մարտինը։
Ի դեպ՝ Բայրոնն ամուսնացած է և ունի երկու երեխա։




















