Պուտինն ու Թրամփը 1 ժամից ավելի խոսել են հեռախոսով
- Ani

- Jun 4
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զրուցել են հեռախոսով։
Թրամփը Truth Social սոցցանցում որոշ տեղեկություններ է հրապարակել հեռախոսային խոսակցության վերաբերյալ։
Նշել է, որ 1 ժամ, 15 րոպե տևողությամբ հեռախոսազրույցը «դրական» էր, սակայն «դա չի նշանակում, որ ուկրաինական հակամարտությանը անհապաղ վերջ կտրվի ու միանգամից խաղաղություն կհաստատվի»։
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է նաև, որ Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել Ուկրաինայի կողմից ռուսական օդանավակայանների ուղղությամբ ձեռնարկած գրոհին։




















