top of page

Երևանում անցկացվել է մարմնամարզության միջազգային մրցաշար․ Հայաստանը 30 մեդալ է նվաճել

  • Writer: Ani
    Ani
  • 20 minutes ago
  • 1 min read

Երևանում անցկացվել է գեղարվեստական և էսթետիկ մարմնամարզության Friendship international cup միջազգային մրցաշարը, որը կազմակերպել էին Նատալյա Սերգեի Ռոտենբերգ-Արզաքանցյանը և FRG Armenia-ն։


Մրցաշարն անցկացվել է 4 օր ՝ 2025 թվականի մայիսի 8-11-ը «Գազպրոմ» մարզահամալիրում, մասնակցել են 700 մարմնամարզիկներ 10 երկրներից, ինչպիսիք են Հայաստանը, Ամերիկան, Անգլիան, Կիպրոսը, Դուբայը, Աբխազիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Բուլղարիան:

Հայաստանի մարմնամարզիկները նվաճել են 11 ոսկի, 8 արծաթ, 11 բրոնզ։   Միջոցառմանը մասնակցել են IFAGG գեղագիտական մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ Լիլիա Պետրովնա Մորոզովան, Ֆրանսիայի գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Լեյլա Տիմոֆեևան, որը միջազգային մրցաշարի գլխավոր մրցավարն էր:


Մայիսի 10-ին, շաբաթ օրը, բացման արարողությանը ներկա էին ՌԴ լիազոր դեսպան Կոպիրկին Սերգեյ Պավլովիչը, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Բարիևիչ Իմանբաևը, պատգամավոր հասարակական, քաղաքական գործիչ Վահան Բաբայան, Քինգ բոխի նախագահ Գառնիկ Հայրապետյան, մշակույթի, սպորտի հասարակական գործիչ Ռուբեն Հայրապետյան, Կուդրուկ Ինեսա Նիկոլաևնա-Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանության ավագ խորհրդական:





bottom of page