top of page

Պուտինը շքանշաններով է պարգևատրել Լարիսա Դոլինային և Գրիգորի Լեպսին

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read


ree

Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների շքանշաններ և մեդալներ շնորհելու մասին։

Շքանշաններ շնորհվել են նաև անվանի ու սիրված մշակութային գործիչների։

Մասնավորապես, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով է պարգևատրվել երգչուհի Լարիսա Դոլինան։

Պուտինի կողմից «Բարեկամության» շքանշանով է պարգևատրվել նաև երգիչ Գրիգորի Լեպսը՝ Գրիգորի Լեպսվերիձեն։

«Մշակույթի և արվեստի ոլորտում ունեցած վաստակի համար» շքանշան է շնորհվել  բանաստեղծ, դրամատուրգ և սցենարիստ Յուրի Էնտինին։


bottom of page