Օպերայի մոտ անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է քաղաքացու գլխին ու դիմել փախուստի
- Ani
- 2 days ago
- 1 min read

Այսօր, ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օպերայի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, կա տուժած քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ իրավապահների ժամանելը քաղաքացիները առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածին, այնուհետև նա տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել է գարեջրի կոտրված շիշ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։
Ըստ նախնական տեղեկությունների, անհայտ անձը շշով հարվածել է քաղաքացու պարանոցին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։