top of page

Արմեն Աշոտյանն իր մարտն է մղում Բաքվում գտնվող հայ պատանդների համար․ Աբրահամյան

Aug 31, 2025
1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Այս լուսանկարը հուսահատության, համակերպվածության կամ նահանջի մասին չէ:

Սա պետության տոտալ բացակայության, իշխող կառավարչի` երկրի շահերը վաճառքի հանելու և իշխանական նեղ խմբային շահը պետականից վեր դասելու մասին է:

Արմեն Աշոտյանն իր բանտային կյանքի ընթացքում հաղթահարեց իր նկատմամբ հսկայական ճնշումները, սառը գլխով գնահատեց իրականությունը` ներքին և արտաքին գործոնների համատեքստում, գիտի, թե ինչ է նշանակում «նստել» գաղափարի ու սկզբունքների համար և իր անձնական մարտն է մղում Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների, քաղաքական պատանդների և պետականության գաղափար կրողների համար»։

1/2967
bottom of page