top of page

Ես ձեր դատավարությունից չեմ վախենում, ես արդարանալու եմ, դուք մնալու եք մեղավոր. Միքայել Սրբազանը՝ դատավորին

  • Writer: Ani
    Ani
  • Aug 18, 2025
  • 1 min read

Պարզ երևում է, թե դուք ինչ վերաբերմունք ունեք եկեղեցական բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ. դատարանում հայտարարեց Միքայել սրբազանը՝ դիմելով նիստը վարող դատավոր  Արմինե Մելիքսեթյանին։

«Ես ձեր դատավարությունից չեմ վախենում, ես, ի վերջո, արդարանալու եմ, այսօր չլինի՝ 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, 50 տարի հետո լինի՝ ես արդարանալու եմ, դուք մնալու եք մեղավոր, և ձեր սերունդները մնալու են մեղավոր, դուք ամաչելու եք ձեր սերունդների առաջ, դուք մայր եք, ձեր զավակների առաջ ամաչելու եք»,-ասաց սրբազանը։

Նա հայտարարեց, որ իրենց ձերբակալությունն իշխանությունների խարանն ու խայտառակությունն է. «Չեմ հասկանում ձեզ ինչն է դրդում հանցակից դառնալու։ Ես ցավում եմ Ձեզ համար, ինչպես կցավեմ ցանկացածի համար, որը սխալ է գործում, թարգեք այս սխալը, չե՛ք թարգում՝ կհատուցե՛ք»։

Նշենք, որ սրբազանի ելույթից հետո դատավորը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանների կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։

1/2510
bottom of page