top of page

Մեթադոն իրացնողը ձերբակալվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Aug 12, 2025
1 min read

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 53-ամյա մի տղամարդ նարկոլոգիական հիմնարկից ստացած մեթադոնի լուծույթ է իրացնում։Ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչար փողոցում տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 140 միլիգրամ տարողությամբ չորս տարա՝ մեթադոնային լուծույթով, և ծալովի դանակ։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

1/2967
bottom of page