Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը
- Ani

- Jun 15
- 1 min read

Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև այս լարվածության հնարավոր գլոբալ և տարածաշրջանային հետևանքները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հակամարտությանը վերջ դնել հնարավոր է միայն դիվանագիտության միջոցով։
«Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ տեղի ունեցողն անհանգստություն է առաջացնում, և որ դիվանագիտությունը հակամարտությանը վերջ դնելու և Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճը լուծելու միակ միջոցն է»,- հավելել է աղբյուրը։




















