Հայաստանը զորախումբ չի ուղարկում Մոսկվա, ՀՀԿ-ն կփորձի հայտարարություն ընդունել. ՔՊ-ականը՝ «Պատիվ ունեմ»-ի նախագծի մասին
- Ani
- 5 hours ago
- 1 min read
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել, որը քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանի համար այս նախագծի հիմնավորումը հետևյալն է՝ Հայաստանը զորախումբ չի ուղարկում Մոսկվա, ՀՀԿ-ն կփորձի հայտարարություն ընդունել։
«Սա պետք է տեղավորել ՀՀԿ-ի վերջին շրջանի գործունեության մեջ»,- նշեց ՔՊ-ականը։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ «Սովետական Հայաստանի բանաձև» կոչեց «Պատիվ ունեմ»-ի նախագիծը։