Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը
- Ani
- 8 hours ago
- 1 min read
Այսօր, ժամը 23.00-ին՝ Առաջին ալիքի եթերում կարող եք հետևել «Եվրատեսիլ 2025» մրցույթին ուղիղ միացմամբ:
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:
Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:
Պարգը ելույթ կունենա մայիսի 15-ին՝ մրցույթի 2-րդ կիսաեզրափակչում:
«Ես իմ մաքսիմում էներգիան տալիս եմ, որ առաջին տեղը գրավեմ, կամ գոնե 2-րդ, բայց միանշանակ ուզում եմ ու տրամադրված եմ հնգյակի մեջ հայտնվել»: