«Մետտա Գրուպ»-ին պատկանող արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին
- Ani

- May 10
- 1 min read
«Մետտա Գրուպ»-ին պատկանող արտադրամասերից մեկում քարի կոտրման
Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանում աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Քար կոտրելու հաստոցի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու մարմին:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են մեծ քանակի քարեր, պարզվում է:





















