top of page

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 24, 2024
  • 1 min read

Լիբանանում հայ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է լիբանանահայ մեկնաբան Սագօ Արեանը։



«Սպանվածը «Հզբոլլահի» անդամ է և զոհվել է ռազմի դաշտում»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում։


Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:


Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:



bottom of page