top of page

ԿԱՐՈ՞Ղ Է «ՄԵՌԵԼԸ ՀԱՆԿԱՐԾ ԶԱՐԹՆԻ» ՕՊԵՐԱՑԻԱ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 16, 2024
  • 2 min read

Ազգային ժողովում տեղի ունեցած «ռազբորկան» տարբեր կերպ է մեկնաբանվում։ Ես մի քիչ այլ մոտեցում ունեմ։ Ուշադիր հետևենք Ալեն Սիմոնյանի Ժնևի վեհաժողովում արված  հայտարարությանը․ 



«Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»: Նիկոլ Փաշինյանի 13 կետից՝ կտրուկ անցում 16 կետի։ Կապիտուլյացիայի հոտն անտանելի է փչում։ Հայաստանը Ադրբեջանի բոլոր պայմանների, ճնշումների հետ  համաձայն է։ Իսկ կարո՞ղ է մեռելը զարթնի՞․․․ Հազար ներողություն, խոսքս ուղտի ականջում քնած ժողովրդի մասին է։ Բնական է, նման բան կանցնի իշխանության գլխով։ Եվ թատրոնը կամ «ռազբորկան» , որը համընկավ հայտարարության հետ, ոչ այլ ինչ  է, քան երկուստեք ներկայացված թատրոն։ Ուշ երեկոյան մտածում էի, որ թատրոնի գլխավոր դերակատարը՝ Աննա Հակոբյանն էլ ինչ որ դերաբաշխում կունենա։ Չուշացավ՝ առավոտյան արդեն ֆեյսբուքյան իր էջում  մարդկանց հունից հանող ինչ որ գրառում էր արել։


Արգիշտի Քյարամյանը այնքան տեղեկատվություն ունի այս իշխանության մասին, որ Հովիկ Աղազարյանի՝ «Կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար» կամ այլ հայտարարություններն ուղղակի թեթևակի շոյանք է նրա հասցեին․․․ Նիկոլ Փաշինյանը նման մարդկանց լռեցնելու ,,դոսյեներն ունի,, և նրան այս պահին պետք չէ, լրացուցիչ ճակատներ բացել։ Իր համհարզների միջոցով նրան ,, շողուլի բերելով,, , միաժամանակ ներկայացման տոմսերի իրացման  համար պայմանավորվել է Արգիշտիի հետ։ Սա  Նիկոլ Փաշինյանի ու Արգիշտի Քյարամյանի համատեղ ներկայացումն էր, երբ օգտագործվեց նաև բազմամարդ տեսարաններ, որոնց մեջ էր Արփին ու մնացյալը։ Համենայն դեպս ես սա համարում եմ՝ կարո՞ղ է «մեռելը հանկարծ զարթնի» օպերացիա։ Ուժայինների ծվատումները կշարունակվեն այնքան, մինչև հայտարարվի, որ Հայաստանը մի կետ էր մնացել, դրան էլ Ադրբեջանի հետ համաձայնվեց։ Իսկ թե այդ ընթացքում պաշտոնների  դերաբաշխումներն ինչպիսին կլինեն, դրանից ոչինչ չի փոխվի։  Կարթնանանք ու կտեսնենք, որ Հայաստան չկա։ Արցախի նման։



bottom of page