top of page

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հրովարտակ է իջեցրել թիմակիցներին՝ ով անկուսակցական է, կուսակցական դարձեք, եթե ուզում եք հաջորդ ընտրություններին տեղ ունենալ նախընտրական ցուցակում։

Իսկ ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցությունում, գաղտնիք չէ, առնվազն հինգ անկուսակցական կա՝ Խաչատուր Սուքիասյանը, Բաբկեն Թունյանը, Անդրանիկ Քոչարյանը, ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանը եւ ՀՀԿ-ից արտագաղթած Շիրակ Թորոսյանը։

Տեղեկացանք, որ նրանցից երկուսն արդեն հրաժարվել են անկուսակցականի կարգավիճակից եւ դարձել Փաշինյանի «աղանդի հետեւորդ»:

Խոսքը նախկին լրագրող Բաբկեն Թունյանի եւ 90-ականներից տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանի մասին է:

ԱԺ պաշտոնական կայքում նրանց կենսագրության մեջ հանվել է «անկուսակցական» տողը, եւ «կուսակցական պատկանելության» դիմաց ավելացվել է «Քաղաքացիական պայմանագիր» բառակապակցությունը։

1/2293
bottom of page