ՔՊ-ն խոստացել էր աղքատության մակարդակը դարձնել 13,2%, չորս տարում դարձել է 23,7%․ Առաքելյան
- Ani
- Jun 4
- 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.
«ՔՊ-ն 2021թ․ նախընտրական ծրագրում խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, այսինքն 26,4%-ից դարձնել 13,2%: Չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%:
Սա մի պարզ օրինակ է, որ բացառապես ներքին պատճառներ և լուծումներ ունեցող խնդիրները նույնպես չեն լուծվել՝ չնայած վերջին տարիներին չպլանավորված տնտեսական բարենպաստ վիճակի։
Բոլոր, բացառապես բոլոր ոլորտներում, ՔՊ-ն տապալել է իր նախընտրական խոստումները»;