«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա
- Ani
- 7 hours ago
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տարածվեց London Times պարբերականի մի սկանդալային հրապարակում, ըստ որի՝ արեւմտյան դեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա։ Պարբերականի մասին ոչ ոք չէր լսել, բայց այն սկսեցին եռանդով հերքել՝ նախ առողջապահության նախարարը, ապա՝ վարչապետի խոսնակը։
Ըստ հայ դեղագործների, սա ֆեյք հրապարակում է, որի «ոտքերն աճում են Հայաստանից»։ Իսկ երեկ ադրբեջանական Vesti.az-ը հոդված հրապարակեց, որում նշվում է, թե վարկաբեկող նյութերը տարածում է Ստեփան Ավանեսյանը՝ ՀՀ առողջապահության նախարարի ամուսինը։ «Մինչեւ վերջերս նրա «Արմֆարմացիա» ձեռնարկությունը հաջողությամբ իրացնում էր պետական պատվերները։
Միայն 2021 թվականին այն 240 համաձայնագիր է ստորագրել 44 պետական կառույցի հետ՝ 606,7 մլն դրամի։ Բայց վերջին տարիներին Ավանեսյանի բիզնեսը սկսել է կորուստներ ունենալ։ Ըստ աղբյուրների, պատճառն այն է, որ հայաստանյան ղեկավարությունը սկսել է ակտիվորեն առաջ մղել արեւմտյան դեղագործական ընկերությունների շահերը»,- գրված է հոդվածում։
Ի դեպ, ադրբեջանական կայքը հղում է անում ՀՀ ԱԱԾ իր աղբյուրներին»։