top of page

Զելենսկի․ Սա լավ նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմն ավարտելու մասին

  • Writer: Ani
    Ani
  • May 11
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է հնարավոր հրադադարի վերաբերյալ վերջին զարգացումներին՝ ընդգծելով, որ սա դրական քայլ է Ռուսաստանի կողմից։

«Սա լավ նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմն ավարտելու մասին։ Ամբողջ աշխարհը վաղուց սպասում էր դրան։ Ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարի հաստատումն է։ Չկա որևէ իմաստ սպանությունները շարունակելու անգամ ևս մեկ օրով։ Մենք սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, երկարատև և վստահելի՝ սկսած վաղը՝ մայիսի 12-ից։ Ուկրաինան պատրաստ է հանդիպումների»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես առաջարկել էր վերադառնալ բանակցությունների սեղան՝ հրադադարի շուրջ քննարկումներ սկսելու համար։


1/2457
bottom of page