top of page

Կադիրովը տառապում է ծանր հիվանդությունից. «Новая газета»

  • Writer: Ani
    Ani
  • 5 minutes ago
  • 1 min read

Անցած տարվա ընթացքում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որը մի քանի տարի տառապում էր ծանր հիվանդությունից, փորձում էր հետևել բժիշկների խորհուրդներին։ Դրա մասին գրում է «Новая газета» պարբերականը:

Փետրվարի սկզբից ի վեր Կադիրովի կենսակերպը կտրուկ փոխվել է։ Ըստ մի քանի աղբյուրների՝ Չեչնիայի ղեկավարն այժմ պարբերաբար երկար ժամանակ է անցկացնում «Այմեդե» հիվանդանոցում և հաճախ գիշերում է կլինիկայում՝ բժիշկների հսկողության ներքո։

Բացի դրանից, Չեչնիայի ղեկավարն իր ավտոշարասյունով հիմնականում ճանապարհորդում է միայն Գրոզնիում, իսկ հանրապետությունում և դրա սահմաններից դուրս շրջագայությունների համար օգտագործում է օդային շտապօգնության ուղղաթիռ։

Վերջին ժամանակներս Կադիրովը բաց է թողել հանրապետության իմիջին ծառայող մի շարք կարևոր միջոցառումներ։

bottom of page