top of page

«Բոլորը նախկին են, ստեղ ապագայում ծնված կա՞». Արմեն Խաչատրյան

  • Writer: Ani
    Ani
  • Oct 15, 2024
  • 1 min read
ree

ՔՊ-ական պատգամավոր, Արդարադատության նախարարի թեկնածու Արմեն Խաչատրյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Ձեր իշխանությունը կադրերի խնդիր ունի, ոնց ֆռում, ֆռում եք, գնում, հասնում եք նախկիններին՝ Գրիգոր Մինասյանը նախկին էր, նախարարներ կան՝ նախկին են, դուք նախկիններից եք»,- լրագրողի այս դիտարկմանը, Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Նախկինը ո՞րն է, նախկինում են ծնվե՞լ... Բոլորը ծնվել են նախկինում, ոչ մեկը չի կարա ապագայում ծնվի: Ստեղ ապագայում ծնված կա՞... Ես կարող էի նույն հաջողությամբ դառնալ վարորդ կամ զոդող ու ասեիք՝ դու նախկին զոդող ես: Հարցադրումը տրամաբանական սխալ է: Առանց անցյալի ներկա չի լինում»:

bottom of page