«Պատերազմից չորս տարի է անցել, բայց պատերազմը շատերի ներսից դուրս չի գալիս»․ Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Պատերազմ օր 8Երևանում հոկտեմբերի 4-ին համերգ էր, որն ուղեկցվեց հրավառությամբ։Հրավառության ժամանակ մեր բակում լսում եմ պատուհաններից միմյանց հետ շենքից շենք շփվող հարևաններիս։ Նրանք, ովքեր տեսանելիություն ունեն դեպի Հանրապետության հրապարակ, մյուսներին ասում են` հանգստացեք, հանգստացեք, հրապարակում ընդամենը հրավառություն է։Մտնում եմ ֆեյսբուք, օգտատերերից ոմանք սարսափել են պայթյուննների ձայներից, ասում են՝ էս վիճակում ինչու եք հրավառություն անում և մեզ սարսափեցնում։Պատերազմից մոտ չորս տարի է անցել, բայց պատերազմը շատերի ներսից դուրս չի գալիս։ Եւ ինչպես դուրս գա, երբ թե կառավարողները, թե նրանց դեմ պայքարողներն անդադար պատերազմ-պատերազմ են ասում, անդադար։ Ոմանք նույնիսկ հակառակորդի հարձակման ուղղություններ են նշում, և այլն, և այլն։1995-ից ամենօրյա ռեժիմով ադրբեջանական մամուլ եմ ընթերցել, բառ անգամ չկար պատերազմի մասին, բառ անգամ չկար, թե ինչ է ասել Տեր Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը։Նրանք վերականգնվում էին։Բա ասում եք հայերը խելացի են, տաղանդավոր։ Իսկապե՞ս։ Այսպե՞ս է տաղանդն արտահայտվում, երբ միասնաբար ժողովրդին անդադար վախեցնում եք ու մղում արտագաղթի։Հ.Գ Վստահ եմ, շատերն էլի չեն հասկանա, թե ինչ եմ ասում, բայց ասելու եմ, անդադար կրկնելու եմ»։