top of page

Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ

Aug 18, 2025
1 min read

Այսօր ժամը 17։40-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ ստացված օպերատիվ  տեղեկությունը հավաստի է։ «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի  նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով, ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կրակված փամփուշտ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է եղել կրակոցի հետևանքով։Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։

1/2967
bottom of page