Հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները
- Jun 22, 2025
- 1 min read

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները:
1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը7. Սկևռայի մասանց պահարանը:Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։




















