top of page

Խոշոր վթար Նոր Նորքում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում 2 երեխա տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն , իսկ 2 երեխան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն և «Opel Zafira»-ն եղել են կայանված, երբ «Kia»-ն բախվել է նրանց:

Վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են:

bottom of page