ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՎՈՅԱԺՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ․ ՄԻ ՄԱՍԸ՝ ՀՌՈՄ, ՈՄԱՆՔ ԷԼ՝ ԲԵԼԳԻԱ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆ
- Ani

- Sep 21, 2024
- 1 min read

Երեւանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ մեկնելու են արտեկիր՝ գործուղման։ Մեր դիտարկմամբ, Երևանի քաղաքապետարանն ամենաշատ գործուղման ուղարկող կառույցն է։
Քաղաքապետարանի կայքից ծանոթանում ենք՝ 2024 թվականի սեպտեմբերին 29-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ գործուղման Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմ են մեկնելու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Սիմոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ Լուսինե Ղարիբյանը, աշխատակազմի լրատվության վարչության լրագրող Դավիթ Գալստյանը, աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր Տիգրան Ասատրյանը։ Ի դեպ, այս գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են 2024 թվականի Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին: Ստացվում է՝ բյուջեի հաշվին գործուղումների անվան տակ տուրիստական այց է կատարվում։
Սեպտեմբերի 17-ից 26-ը Չինաստան են մեկնում քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ Լուսինե Հովհաննիսյանը, Վահան Պապիկյանը, Արամ Գյուլզադյանը, Ռոմիկ Մխիթարյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Տաթևիկ Ավետիսյանը, Կարինե Մուրադյանն ու Մելինե Պողոսյանը։
Սեպտեմբերի 23-29-ը Ավստրիա են մեկնում Վազգեն Հարությունյանը, Անետա Բաբայանը, Բաբկեն Սեդրակյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն էլ 2024 թվականի սեպտեմբերի 18-ից 20-ը ներառյալ գործուղման է մեկնում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։
Այս ամսվա գործուղումների ցանկն ավարտվում է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանին մեկնումով՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Բելգիայի Թագավորության Բրյուգե քաղաք:




















