Էնդրյու Գարֆիլդը եւ Ջուդ Լոուն Apple TV+-ի «Wild Things» նոր սերիալում
- Ani
- 2 hours ago
- 1 min read
Apple TV+-ը ազդարարել է նոր հավակնոտ նախագծի՝ «Wild Things» կոչվող մինի-սերիալի մասին, որը նվիրված է լեգենդար իլյուզիոնիստներ Զիգֆրիդին եւ Ռոյին։
Ֆիլմում նկարահանվել են Էնդրյու Գարֆիլդը (Ռոյ Հորնի դերում) եւ Ջուդ Լոուն (Զիգֆրիդ Ֆիշբախերի դերում): Հիմք ընդունելով Apple Original-ի «Wild Things. Siegfried & Roy» փոդքաստը, սերիալը կներկայացնի հարուստ դրամա հարաբերությունների, պատրանքների, հավակնությունների եւ ողբերգության մասին, որը վերջ դրեց զույգի փայլուն կարիերային: Պաշտոնական ամփոփագրի համաձայն՝ շոուն կլինի «վայրի պատմություն երկու մեծագույն աճպարար-շոումենների հարաբերությունների մասին, երբ նրանք Լաս Վեգասը վերածել էին ընտանեկան ժամանցի կենտրոնի»: Նրանց պրոֆեսիոնալ եւ անձնական միությունը հավասարակշռվում է պատրանքի եւ իրականության միջեւ, մինչեւ տեղի է ունենում ողբերգություն, որն ընդմիշտ փոխում է նրանց ճակատագրերը»:
Նկարահանումները կսկսվեն 2025թ. աշնանը: Սերիալի թողարկումը նախատեսվում է Apple TV+ հարթակում, իսկ պրեմիերայի ժամկետը դեռեւս հայտնի չէ:
Զիգֆրիդ Ֆիշբախերը եւ Ռոյ Հորնը խորհրդանշական իլյուզիոնիստներ են, որոնք համաշխարհային հռչակ են ձեռք բերել սպիտակ վագրերի հետ իրենց ելույթների շնորհիվ: Նրանց շոուն Լաս Վեգասի Mirage հյուրանոցում 1999-2003թթ. դարձել է քաղաքի պատմության մեջ ամենահաջողներից մեկը: Ողբերգությունը տեղի է ունեցել 2003թ. կենդանի ելույթի ժամանակ, երբ վագրը կծել է Ռոյի պարանոցը, ինչի հետեւանքով նա ինսուլտ է ստացել: Այդ իրադարձությունը վերջ է դրել նրանց ընտանեկան կարիերային եւ ընդմիշտ փոխել նրանց կյանքը։ Այդ ժամանակվանից երկյակը հեռացել է հանրային տարածքից։