top of page

Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել

  • Jun 25, 2025
  • 1 min read

Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով. լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ենթադրելով, որ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։


«Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներից մեկը տեսա, որտեղ զենքն է երևում, ու կողքին դրա մասին փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ դա որևէ մեկին է պատկանում, ով, օրինակ, ունի այդ զենքի թույլտվությունը»,–նշել է նա։


Սերգեյ Հարությունյանը նշել է, որ Բագրատ Սրբազանի տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք–զինամթերք չի հայտնաբերվել։

1/2600
bottom of page