Ինչպես Վինիսիուսը հրեց դարպասապահին և ստացավ իր առաջին կարմիր քարտը Լա Լիգայում
- Ani

- Jan 4
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը կարմիր քարտ է ստացել Լա լիգայի՝ «Վալենսիայի» հետ 12-րդ տուրից հետաձգված խաղի վերջնամասում։
Բրազիլացի խաղացողը 79-րդ րոպեին հեռացվել է «Վալենսիայի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկուն հրելու համար։
Մրցավարը նման որոշում է կայացրել տեսագրությունը դիտելուց հետո, և Վինիսիուսը շատ էմոցիանոլ կերպով փորձեց վիճարկել հեռացումը:




















