top of page

Չեմ կարդում կնոջս ստատուսները, նրան սիրում եմ որպես իմ կին, այլ ոչ թե ստատուսների հեղինակ. Արմեն Քոլոյանը՝ կնոջ՝ արցшխցիներին վիրավnրելnւ մասին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 1
  • 1 min read


Ոչ, ես ոչ իմ տիկնոջ, ոչ էլ ուրիշների ստատուսները չեմ մեկնաբանում։ Այսպես արձագանքեց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես կմեկնաբանի տիկնոջ՝ Շուշանիկ Ղազարյանի հայտարարություններն արցախցիների մասին:

Ճշտող հարցին՝ իսկ համակարծի՞ք է, որ արցախցիները «մեր հացը լափում են և Աստծուց մոռացաված դժբախտներ են», նա նորից կրկնեց, որ չի մեկնաբանում:

Քոլոյանը միայն հավելեց. «Չեմ էլ կարդում կնոջս ստատուսները, և նրան սիրում եմ որպես իմ կին, այլ ոչ թե ստատուսների հեղինակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասին:

1/2051
bottom of page