top of page

«Նաև էսպիսի ուսուցիչներ ունենք․ ոչինչ կորած չէ դեռ»․ Սյուզի Բադոյան

  • Writer: Ani
    Ani
  • Jan 1
  • 1 min read

«Նաև էսպիսի ուսուցիչներ ունենք։ Ուրեմն ոչինչ կորած չէ դեռ։ Արժանապատվության ու բարձր գիտակցության տեր մարդիկ երանի շատ լինեին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը՝ կիսվելով օգտատեր Զառա Սարիբեկյանի հետևյալ գրառմամբ․ «Ես գրում եմ այն մորը, ով պատրաստվում է գիշերը 12-ին գնալ Եռաբլուր, ով խնամքով թխել է իր որդու սիրելի գաթան, զարդարել է որդու գերեզմանաքարի փոքրիկ եղևնին:


Եթե դու հիմա կարդում ես գրածս, ապա իմացիր, որ քո որդին չի մոռացվել: Նա միշտ մեր սրտում ու մտքում է: Գուցե այդ մասին միշտ չենք խոսում, բայց իմացիր, որ դա այդպես է: Իմացիր, որ քո կորստի հետ դու մենակ չես ու ամենքիս մոտ արդեն չորս տարի է ՝ ինչ- որ բան ինչ որ տեղ պակաս է: Ու էլի տարեմուտին ուզում եմ խոնարհվել քո առաջ ու ասել շնորհակալություն: Շնորհակալություն ամեն նոր եկող տարվա համար: Շնորհակալություն»։

1/2172
bottom of page